«Իրենց երկրներում ամերիկյան հրթիռներ տեղակայելով՝ Եվրոպան ռիսկի է դիմում. ՌԴ-ն կարող է հարվածներ հասցնել այն պետությունների մայրաքաղաքներին, որտեղ ամերիկյան հեռահար զինատեսակներ են նախատեսում տեղակայել»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։               
 

Ոստիկանությունը զգուշացնում է՝ հավաքների ժամային սահմանափակում կա

Ոստիկանությունը զգուշացնում է՝ հավաքների ժամային սահմանափակում կա
27.02.2016 | 00:15

«Փետրվարի 26-ից մինչև մարտի 25-ը Ազատության հրապարակում իրականացվելիք հավաքների վերաբերյալ Երևանի քաղաքապետը կիրառել է ժամային սահմանափակում: Մասնավորապես` ժամը 22:00-ից հետո Ազատության հրապարակում հավաք անցկացնելու իրազեկումներն ի գիտություն չեն ընդունվել», - ասված է Հայաստանի ոստիկանության հայտարարությունում:
Նշելով, որ «Երևանի քաղաքապետի որոշումներում արտահայտված դիրքորոշումների օրինականությունը ստուգված է ՀՀ վարչական դատարանի թիվ ՎԴ/0791/05/16 վարչական գործով ընդունված և ուժի մեջ մտած դատական ակտով», ոստիկանությունը հիշեցնում է, որ գիշերվա ժամերին հավաքի անցկացման վայրերում արձանագրվել են իրավախախտումների դեպքեր, այդ թվում` անչափահասների մասնակցությամբ: «Բացի այդ, գիշերվա ժամերին իրազեկումների մեջ նշված շուրջ 2000 անձանց մասնակցությամբ հավաքների անցկացման ընթացքում անհրաժեշտություն է առաջանալու ապահովել «Հավաքների ազատության» մասին ՀՀ օրենքի 29-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումը»,- նշված է հայտարարությունում:
Ոստիկանությունը քաղաքացիներին խնդրում է «հարգանքով վերաբերվել վարչական ու դատական ակտերի պահանջներին, անտարբեր մնալ անհնազանդություն ցուցաբերելու` կոնկրետ անձանցից հնչող կոչերին», հիշեցնում, որ «նման կոչերն օրինականությունը խախտելու քարոզչության դրսևորումներ են և ունենալու են իրավական հետևանքներ»: «Ոստիկանությունն իր լիազորությունների սահմաններում ապահովելու է Երևանի քաղաքապետի` ի գիտություն ընդունված որոշման պայմաններով մեր քաղաքացիների` կարծիք արտահայտելու իրավունքի իրացումը: Միաժամանակ՝ իրավախախտումների յուրաքանչյուր դեպքում ոստիկանությունն արձագանքելու է դրանց հանրորեն վտանգավորության բնույթին համաչափ, այդ թվում` հարկադրանքի կազմակերպված գործադրմամբ»,- ասված է հայտարարությունում:

Դիտվել է՝ 1141

Մեկնաբանություններ